Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելեց, որ Տոկիոյում և Երևանում դեսպանատների […]