20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անթույլատրելի է. ՄԻՊ-ը «Սասնա ծռեր»-ից /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկման ընթացակարգ է իրականացվում՝ փաստաբանների խուզարկության առումով։

Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից՝ կապված զննություն, խուզարկություն հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին, անմիջականորեն պարտականությունները կատարելիս, անթույլատրելի է», – նշեց Թաթոյանը:

Անդրադառնալով  «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններին՝ Արման Թաթոյանն ասաց, որ հաղորդում ունեն բռնության գործադրման հետ կապված և դրանց հիման վրա իրականացվում են այցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ