15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

90-ն անց մարդիկ վախենում են, որ իրենց ավանդը չեն հասցնի ստանալ

 «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիսյանին բյուջեի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց խորհրդային ավանդներից, կուտակային կենսթոշակների արդյունքից, ինչպես նաև թիվ մեկ տուն-ինտերնատում առաջացած ոչ թափանցիկ աշխատանքից:  «Ինձ դիմել են 90-ն անց մարդիկ, որ չեն ստացել ավանդները: Ինչքա՞ն պետք է սպասեն, որովհետև վախենում են՝ չեն ապրի: Ի՞նչ է պլանավորում»,-հարցրեց նա:

Տուն-ինտերնատի հետ կապված պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ պետական միջոցների ոչ պատշաճ տնօրինելու համար, ապա հարցրեց, թե ինչ են անելու ծախսերի թափանցիկությունը մեծացնելու համար, նոր տնօրենի նշանակումն էլ գործնական ոչ թափանցիկ էր, քանի որ մրցույթին մասնակցել է աշխատող անձնակազմից:

Նախարարը պատասխանեց, թե իր տեղեկությամբ՝ կուտակային կենսաթոշակից 60 մլրդից ավելի ակտիվներ են կառավարվում ընկերությունների կողմից: «Թե ինչ արդյունք է տվել, դրան ավելի մասնագիտական կպատասխանեն ԿԲ-ից, Ֆինանսների նախարությունից, բայց կարող ենք ասել, որ եթե գործ ունենք նաև տոկոսադրույքի որոշակի իջեցման հետ, եթե մենք գործ ունենք մատչելիության ավելացման հետ, վստահ եմ, որ այդ միջոցներն են ազդեցություն ունեցել, որովհետև երկար փողեր են»,-ասաց նա և նշեց, թե օրենքով հստակեցված է՝ որքան կարող են ներդնել ՀՀ-ում, որքան հանել երկրց:

Ավանդատու տարեցների մասով նախարարն ասաց, որ 3 472 տարեց ստացել է ավանդի դիմաց փոխհատուցումները, միջոցները երեք ուղղությամբ են բաշխվել, հիմնականը՝ տարեցներին, 40%՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, 10%-ը՝ ազատամատիկներին: Թիվ մեկ տուն-ինտերնատի մասին Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ բոլոր կատարողականները, հաշվետվությունները կառավարության կայքէջում կան: Իսկ մրցույթի հետ կապված՝ ասաց, որ բացարձակապես որևէ խախտում տեղի չի ունեցել: «Այո, երեք անձ է դիմել, բայց որ երեքն էլ հաստատության աշխատակից են եղել, սխալմունք է, մեկը համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ