Վարչապետը երկրորդ համապետական շաբաթօրյակն է նախաձեռնում
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ:
Վարչապետի խոսքով՝ 1480 աղբանոցների սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերություններին:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական ոլորտի կագավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթ, ինպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշներ:
Վարչապետը նաև հանձնարարեց հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպել:
Կառավարությունը նախատեսում է 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ աշխատանքներ կատարել: Հարկավոր է ներկայացվեն նաև Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր:
«Պարոն Լոքյան, ե՞րբ ենք մենք հանդես գալիս այն օրենսդրական նախաձեռնությամբ, որով ուզում էինք համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել», – տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին դիմեց վարչապետը:
Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում ավարտվել է օրենքի պատրաստման աշխատանքները: