Պատմությունը

Պատմությունը լավագույն ուսուցիչն է, ում աշակերտներն ամենավատն են։ Ինդիրա Գանդի
Պատմությունը լավագույն ուսուցիչն է, ում աշակերտներն ամենավատն են։ Ինդիրա Գանդի
«Բնականաբար հնդկական սերիալներ չեմ նայում…Հազվադեպ, բայց ստիպված ինչ-որ կտոր սպրդնում է և միշտ մի հարց է հետաքրքրում. ովքե՞ր են այդ «արվեստի ստեղծագործությունները» կրկնօրինակում: Կամ ավելի ճիշտ փորձում կրկնօրինակել՝ մեկ նվաղած ձայնով, մեկ անհասկանալի ծվծվոցներով, տարօրինակ ձայներով ու անհասկանալի հնչերանգներով: Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է… Հետաքրքիր է, այդ կրկնօրինակողները կրթություն ստացե՞լ են, թե մանկապարտեզի կամ […]
Հատուկ հոգևոր օրենք կա: Եթե դու խաղաղ ապրել ես ուզում, պիտի հոգևոր բաների մասին ՄՏԱԾԵՍ ու հոգու կյանքով ապրես: Պիտի փոխես քո միտքը: Սա կոչվում է հոգևոր ընթանալ, հոգևոր խորհուրդ ունենալ: Չգիտեմ եթե բարդ է թվում, բայց Պողոս առաքյալը հստակ ասեց. «մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղությունը» (Հռոմ. 7:6): Եթե դու […]
G20 (Մեծ քսանյակ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Համբուրգ քաղաք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մամուլի համար բաց արարողակարգից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում և տևել մոտ 1 ժամ: Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, […]
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորներին խորհուրդ է տալիս չշտպանել Հաց բերողի մահը կապելով որևէ պաշտոնյայի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այս և մի քանի այլ հարցերի: Մանրամասն՝ տեսանյութում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե ինչու է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը: Դատախազն ասաց՝ դա ինքնապատակ չէ և բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից: «Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրայլը ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա, […]
Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների […]
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա […]