08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վայրենի պետություններն իրար հետ ինչ-որ հարաբերություններ են ճշտում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳՆ-ը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում:
Սրան  պաշտոնական  Բաքուն արձագանքել է  շատ կոշտ՝  պնդելով, որ դա   արվում է անվտանգության նկատառումներից ելնելով.  մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները որոշակի անվտանգության միջոցներ են ձեռնարկել՝ հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին իրենց երկիր մուտք գործելու համար:
 

Ստացվում է՝  պաշտոնական Մոսկվան անհասցե հայտարարություններից անցել է  հասցեական կոշտ եւ հրապարակային ապտակների. հարց է առաջանում.  արդյո՞ք Բաքվի այս պատասխանը չի  հանգեցնի  հարաբերությունների սառեցման կամ սրացման:

 

Անդերադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Այս թեմային անդրադառնալուց առաջ ուզում եմ մի հռետորական հարց հնչեցնել. ՌԴ քաղաքացի, ծագումով հայն ի՞նչ գործ ունի Ադրբեջանում: Այս թատրոնը, որը ՌԴ-ն ու Ադրբեջանը սարքում են համատեղ՝ շահարկելով հայերնի անունը,   որևէ ձևով ՀՀ-ին չի  վերաբերում, բնականաբար, ո՛չ էլ Արցախին է վերաբերում:  Երկու վայրենի պետություններն իրար հետ ինչ-որ հարաբերություններ են ճշտում:  Էնքան ճշտեն, էնքանից էլ շատ. մեզ ի՞նչ»:
 
Մեր հարցին՝ իսկ այդ «բեմականացման» իմաստը ո՞րն է, քաղաքագետը պատասխանեց. «Ամեն մեկն ուզում է այդ բեմականացման միջոցով իր հարցերը լուծել: Ու այդ հարցերը տարբեր են: Բայց, ամեն դեպքում, ՌԴ-ն իրենց փորձում է  երևալ որպես քաղաքակիրթ երկիր, ինչից նա կիլոմետրերով հեռու է, իսկ  Ադրբեջանն այնպիսի պատասխան է տալիս, որը հաստատում է՝  այդ երկիրը ևս  քաղաքակրթությունից շատ է հեռու: Այնպես որ, դա մեզ չվերաբերող հարց է: Ես միայն մի բան կավելացնեմ. խելքը հացի հետ չկերած որևէ հայ  ներկայիս Ադրբեջանում գործ ունենալ չի կարող»:
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ