14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…»

«Բնականաբար հնդկական սերիալներ չեմ նայում…Հազվադեպ, բայց ստիպված ինչ-որ կտոր սպրդնում է և միշտ մի հարց է հետաքրքրում. ովքե՞ր են այդ «արվեստի ստեղծագործությունները» կրկնօրինակում: Կամ ավելի ճիշտ փորձում կրկնօրինակել՝ մեկ նվաղած ձայնով, մեկ անհասկանալի ծվծվոցներով, տարօրինակ ձայներով ու անհասկանալի հնչերանգներով:
Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
Հետաքրքիր է, այդ կրկնօրինակողները կրթություն ստացե՞լ են, թե մանկապարտեզի կամ տարրական դասարանների հանդեսի մակարդակը հերիք է…

Շատ կուզենայի տեսնել այդ կրկնօրինակողների և իրենց ռեժիսորների դեմքը այդ «տաղանդաշատ գործերի» արարման պահին: Հետաքրքիր է շատ…
Ֆիլմերի կրկնօրինակումը ևս կարևոր խնդիր է, արվեստ և բնականաբար լուրջ մոտեցում է պահանջում: Հիշենք մեր «Հայֆիլմի» երբեմնի բարձրակարգ կրկնօրինակումները, որոնք նույնիսկ գերազանցում էին բնօրինակներին…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ