13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մարտուն Գրիգորյանը լայն թափով բիզնես գործու­նեություն է ծավալում. Հրապարակ

ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանա­կանությամբ, քաղաքական աս­պարեզում վերստին հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործու­նեություն է ծավալում:  Նա ընդլայնել է իր բիզնե­սը և վերջերս «Տրանս Տաքսի» անունով ևս մեկ տրանսպորտային կազմակերպություն է հիմնել, որը տարբեր ուղղություններով տաքսիներով ուղևորափոխադրումներ է իրականացնելու:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքել է թուրք փոխվարչապետի այցի վերաբերյալ Հոլանդիայի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը , այս պահի դրությամբ ցանկալի չէ: Միջանկյալ նշենք, որ հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:  Ըստ թուրքական « Sozcu » թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների […]

Այս բաները գարշելի են Աստծո համար

Շատ մարդիկ մեծ ցանկություն ունեն ապագան իմանալու: Նույնիսկ Քրիստոսի հետևորդներն են գնում գուշակների մոտ, առանց հասկանալու, որ այս բաները գարշելի են Աստուծո համար: Սիրելի բարեկամներ, մենք խոնարհությամբ ու սիրելով ենք փրկվում, այլ ոչ թե ապագայի գիտությամբ:   Արմեն Հարեյան

«Մեծ քսանյակն» անընդունելի է համարում ահաբեկչության ֆինանսավորումը

«Մեծ քսանյակի» երկրները  դեմ են  ահաբեկչության ֆինանսավորմանը։   ԱՅս մասին նշվում է G20-ի համբուրգյան հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք շեշտում ենք մեր վճռականությունը՝ հասնել նրան, որ ահաբեկչության ֆինանսավորումը ամբողջովին անընդունելի լինի միջազգային ֆինանսական համակարգի համար ու պարտավորվում ենք խորացնել միջազգային համագործակցությունն ու ընդլայնել տեղեկությունների փոխանակությունը՝ այդ թվում մասնավոր սեկտորի հետ, որը շատ կարեւոր […]

Լավրովն անդրադարձել է Պուտինի ու Թրամփի քննարկած խնդիրներին

ՌԴ ու ԱՄՆ  նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման  ընթացքում  քննարկվել է նաեւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության խնդիրը, Ռուսաստանը հետամուտ է լինելու այս հարցում արդարության վերականգնմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նախագահների հանդիպումների արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Քննարկվել է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, արդյոք […]

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ են 2017-ի հուլիսի 9-ից սկսած՝  հայտարարել Սիրիայի հարավ- արեւմուտքում կրակի դադարեցման մասին։ Այս մասին նշել է  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին  գրում է  ՌԻԱ Նովոստին։ «Առաջինը՝ բառացիորեն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամանում ավարտել են իրենց աշխատանքը Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Հորդանանի փորձագետները։ Նրանք համաձայնեցրել են հռչակագիր՝ Սիրիայի հարավ- արեւմուտքում դեէսկալացիայի գոտի […]

Երգիծանքի ասպարեզում անապատացում է. Հրանտ-Հորիզոն/տեսանյութ/

60 ական թվականներից հայտնի երգիծաբան, նմանակող Հրանտ Ղազարյանը (Հորիզոն) տարակուսում է ինչո՞ւ է Հայաստանում «մեռնում» իսկական հումորը: Երգիծաբանը նշում է, որ երգիծական գրականություն գրեթե չի հրապարակվում. «Փող պետք է ունենան, որ երգիծական գործերը տպագրեն: Տպագրեն էլ՝ կարդացող չկա: Երգիծանքի ասպարեզում անապատացում է»,-ասում է  90 ամյա Հրանտ-Հորիզոնը: Մանրամասները՝ տեսանյութում:

Գարեգին Բ-ն Քրեակատարողական վարչության պետի հետ քննարկել է ազատազրկվածների հարցը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից    հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին եւ վարչության գործունեությանը, […]

Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում

  Հարգելի համաքաղաքացիներ, այսօր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում: Վերոնշյալ հայատարության կապակցությամբ պարզաբանում ենք. Ավտոկայանատեղի վճարի չափը չի՛ փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված