Քեզ եմ պաղատում Արքա երկնավոր, անվիճարկելի Մեծդ Աստծո Որդի

Ա Քեզ եմ պաղատում, Լույսի՛ ճառագայթ, Արքա՛ երկնավոր, գովյա՛լ անպատում, անվիճարկելի Մե՛ծդ Աստծո Որդի, խոնարհեցրո՛ւ ունկըդ դեպի ինձ, Բարձրյա՛լ բարեգութ, կյանքի՛ ապավեն, վիրավորվածիս այսօ՛ր էլ, կրկի՛ն, Քո նորոգությամբ մերձավորվիր ինձ, դարձյա՛լ լսելու հառաչանքները նվաղած ձայնիս: Բ Երբե՛ք, ոչ մի տեղ չի՛ հիշատակվել, ավազակների սրով խողխողված մի մարդու մասին, որ կարող լիներ Քեզ աղոթք ուղղել՝ աղաչանքներով, […]