15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:   Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։  Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի […]

«Կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվում» (տեսանյութ)

«Հայաստանում իշխանությունն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու: Իշխանությունը ձևավորվել է պառլամենտական ընտրությունների արդյունքում, ու նոր ընտրություն չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով 2018 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին խոսակցություններին։ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ 2018 թվականի կառավարության ձևավորման հարցն այս պահին իրենց […]

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական […]

Դատարանում բերման ենթարկվեցին Պավլիկ Մանուկյանի հարազատները

«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստի ժամանակ,  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բերման են ենթարկվել ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Մուրադյանն ու Լաուրա Զախարյանը: Նրանց նիստի ընթացքում նիստերի դահլիճից դուրս են հրավիրել կարգադրիչները: Պավլիկ Մանուկյանի կինը լրագրողներին հայտնեց, որ նրանց բերման են ենթարկել՝ նրանց պայուսակից  քորոց հայտնաբերելու համար:

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն […]

Հուլիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը: ԹԵՄԱ՝ հնդկական սերիլաները և մեր հասարակությունը. սերիալների հոգեբանական ազդեցության հետևանքները:   Հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ԹԵՄԱ՝ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների ամփոփումը. արցախյան հակամարտության վերջին շրջանի լարվածությունը:

Օձ է հայտնաբերվել

Հուլիսի 12-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 հանրակացարանում բռնել են օձ (տարրայի մեջ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

«Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Նիստը բավականին լարված ընթացք ունի: Դեռ դատարանի դահլիճ չեն բերվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը կրկին դուրս եկավ ափերից և դատավորից պահանջեց դահլիճ բերել ընկերներին: «Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և […]

Ալիևը փորձում է մեղավորներ գտնել

  Հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակիչների մահը,որը հավանաբար իրականացվել էր պաշտոնական Բաքվի կողմից՝հակահայ հիստերիա բարձրացնելու նպատակով,Բաքվի համար բացահայտեց ևս մի շատ մեծ խնդիր,որը կապված է,այսպես կոչված, ադրբեջանական սփյուռքի կազմակերպվածության հետ… Իլհամ Ալիևը “Զահրա շոու”-ի իրականացման ժամանակ մեծ տեղ էր հատկացրել տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիներին,որոնք պետք է մեծ աղմուկ բարձրացնեին այդ երկրներում գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված