21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվում» (տեսանյութ)

«Հայաստանում իշխանությունն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու: Իշխանությունը ձևավորվել է պառլամենտական ընտրությունների արդյունքում, ու նոր ընտրություն չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով 2018 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին խոսակցություններին։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ 2018 թվականի կառավարության ձևավորման հարցն այս պահին իրենց օրակարգում չկա։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ անկախ նրանից՝ 2018 թվականին կառավարության ինչպիսի կաբինետ կունենանք, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն։ «Ինչո՞ւ եմ ասում ՀՀԿ-ն առաջին հերթին, որովհետև ՀՀԿ-ն ունի բավարար քանակությամբ մանդատներ Ազգային ժողովում, որպեսզի ցանկացած պահի ունենա ու ձևավորի կառավարություն»։

ՀՀԿ խմբակցության պատգամավորը ևս մեկ անգամ տեղեկացրեց ՝ անկախ 2018-ից, 2019-ից, 2020-ից կառավարությունները կարող են գալ ու գնալ, բայց քաղաքական մեծամասնությունը չի փոխվում մինչև 2022 թվականը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ