07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու որոշումներ է ստորագրել: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել Իգոր Սարգսյանը և Մարատ Բադալյանը: Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն է Եղիշ Տերտերյանը

Ոստիկանությունը կապառազմականացվի. Հրապարակ

Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա¬ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ […]

Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի. Հրապարակ

Ռուսաստանից Հայաստան տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին թերթին հայտնել է նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխա­տանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի: Առավոտ ժամը […]

Էրեբունիում հատուկ գործողության ժամանակ դիպուկահարի և նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարները զվարճալի են. Հայկական ժամանակ

Նախօրեին Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է: Երևանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ: Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչև հիմա հայտնի չի եղել դեպք, երբ […]

ՊԵԿ-ում պաշտոնանկությունները շարունակվում են. Հրապարակ

Վարդան Հարությունյանն ազատվում է հարկայինի հաշվապահ ծառայողներից։ ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։ Նրա փոխարեն դեռ նշանակում չկա։ Թերթի աղբյուրները նշում են, որ նրան է պատկանում «Ֆրեդա» վարկային, հաշվապահական, իրավաբանական, բիզնես ծառայություններ մատուցող ընկերությունը, թեև պաշտոնապես տնօրենն այլ անձ է։ Թերթն անդրադարձել […]

Հերթական ճոխ հարսանիքը. ովքեր էին ներկա. Հայկական ժամանակ

Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերևս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում: […]

«Տեսեք` ինչ եմ արել ուրիշների համար և ինչ կարող եմ անել ձեզ համար»

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11:3) Հովհաննես Մկրտիչը կյանքի մայրամուտին իր աշակերտներին ուղարկում է Քրիստոսի մոտ հարցնելով. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Հիսուս պատասխանում է. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզւում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված