07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքի Մանթաշյան եւ Մանանդյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է: Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Աղետների բժշկության […]

Վարչապետը հանձնարարեց ամփոփել աշխատանքները

Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին. այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ապա նա նշեց, որ   հաշվի առնելով կառավարության՝ հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հարկավոր է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները 1-ամսյա ժամկետում ամփոփեն ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնեն հստակ […]

Գյումրիի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

Գյումրիում այսօր՝ օգոստոսի 31-ի առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Խաղաղության օղակ» այգում քաղաքացիները նկատել են տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Հայտնի չէ նաեւ մահվան պատճառը:

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ […]

Պետպատվերի ոլորտում վարչապետը թափանցիկություն է պահանջում

«Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականություն և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,-այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով ասվածը՝ վարչապետը Առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով […]

Փլուզման հետևանքով երկկողմանի փակվել է Գորիս-Կապան ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է: «Ոսմար» ՍՊ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված