06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրաշարժերը վերջին օրերի ընթացքում

Ս.թ. օգոստոսի 24-ից մինչև 30-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 12-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

  • օգոստոսի 26-ին, ժամը 10:27-ին, M=0.8, Հրազդան քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք,
  • օգոստոսի 28-ին, ժամը 02:45-ին, M=1.5, Աշոցք գյուղից 11 կմ դեպի հարավ-արևմուտք,
  • օգոստոսի 28-ին թույլ երկրաշարժերի պարս է տեղի ունեցել Տավուշի մարզում՝

    ժամը 15:31-ին, M=1.7, Դիլիջան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 15:45-ին, M=1.5, Դիլիջան քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 18:52-ին, M=1.1, Դիլիջան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 18:55-ին, M=1.1, Դիլիջան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 19:03-ին, M=1.2, Դիլիջան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 20:37-ին, M=1.5, Դիլիջան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 20:42-ին, M=1.1, Դիլիջան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 21:48-ին, M=0.9, Դիլիջան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

    ժամը 22:08-ին, M=1.3, Դիլիջան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

  • օգոստոսի 28-ին, ժամը 00:43-ին, M=5, Աշոցք գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

      Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Օգոստոսի 25-ին Իրանում՝ Ահար քաղաքից 41 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (2.8 մագնիտուդ) երկրաշարժ: Նույն ուժգնությամբ (2.8 մագնիտուդ) հաջորդ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 27-ին՝ Թուրքիայի Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 6-7 բալ ուժգնությամբ (5.0 մագնիտուդով) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսում՝ մայրաքաղաք Թավրիզից 85 կմ դեպի արևելք: Երկրաշարժի հետևանքով տուժել է 8 մարդ: Ստորգետնյա ցնցումներից ավերվել է մի քանի շինություն:

      Տարածաշրջանից դուրս. օգոստոսի 27-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում՝ Լորենգաու քաղաքից 107 կմ դեպի hյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ