Իրանի քաղաքացուց շորթմամբ խոշոր չափերի կաշառք ստացած ՃՈ տեսուչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի […]