07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորում քննչական վարչության շենքի առաջ դանակահարել են քննիչին. ձերբակալվել է աները

Օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: […]

Աշոտյանը կմեկնի Բաքու. «սառը ցնցուղ» կապահովեն Ադրբեջանի համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին: Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա­կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բա­քու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան […]

«Ելք»-ում չեն կողմնորոշվում. Հայկական ժամանակ

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։  Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ […]

Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց

Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը […]

Ճանաչիր սատանային

Սատանային լավ ճանաչեք: Նա ձեզ չի ասում, թե հեռացեք Աստծուց, քանզի գիտե, որ քրիստոնյայի համար սա անընդունելի է, գրում է Բարսեղ Կեսարացին: Նա խաբուսիկ հնարքներով է փորձում հասնել իր նպատակին: Այսօր քեզ հրամցնում է հաճույք ու համարավետություն ու ասում, հետաձգիր Աստուծո գործը, վաղը կանես: Նույն բանը կրկնվում է վաղը նրանց համար, ովքեր այսօր ողջ մնացին: […]

Ողբերգական ավտովթար Տավուշում. կան զոհեր

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմանում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Opel Corsa մակնիշի 34 FR 191 համարանիշի եւ ГАЗ 32232 մակնիշի 35 54 Լ համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Ժամանել […]

Վազգեն Առաջինի աղոթքից

Տեր Աստված բարի, լուսավորիր մարդկանց հոգիները, հաշտեցրու, միացրու և զորացրու բազուկները բոլոր նրանց, որ աշխարհում գործեն արդարության և խաղաղ գոյակցության համար: Օգնիր, Տեր, բոլորին, որպեսզի սովորեն Քո կամքը կատարել մեր օրերի մարդկային կյանքում, որը լի է երկյուղներով ու ծանր տագնապներով: Բաց մարդկանց աչքերը, որպեսզի նրանք կարողանան տեսնել Քո փրկարար լոյսը և կարողանան հասկանալ, որ ճշմարիտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված