Վանաձորում քննչական վարչության շենքի առաջ դանակահարել են քննիչին. ձերբակալվել է աները
Օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
«Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Ա. Մուրադյանը, ով Վ. Այվազյանի աներն է և, ըստ տեղեկությունների՝ սպանության փորձը կապված չէ Վ. Այվազյանի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է»,- հայտնում է կայքը: