27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը կապառազմականացվի. Հրապարակ

Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա¬ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»:

2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին: Մինչեւ 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուցվածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում եւ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների:

Հիմնավորումներում ուշագրավ մտքի հանդիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից եւ վերակազմակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետեւյալ բացառիկ դեպքերում՝ զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս»:

Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ