Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա դյուրացվել է
Սեպտեմբերի 6-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար […]