03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես չեմ հասկանում այս իրարանցումը. Շավարշ Քոչարյան

«Միջնորդները միշտ փորձում են հասցեական հայտարարություններ չանել, չնայած, կան բազմաթիվ հասցեական օրինակներ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Անջեյ Կասպրչիկի հայտարարությունից, թե չգիտեն՝ որ կողմերից ով է կրակել իրենց ուղղությամբ։ ԱԳ փոխնախարարի խոսքով` Ադրբեջանն անընդհատ չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, վրդովվում է, երբ դուրս են […]

Ադրբեջանն այնքան խելոք չէ, որ մեզ մոտ զենք վերանորոգի. Արտակ Զաքարյան

«Մեր շահագրգռվածությունը միանալ այս պայմանագրին առաջացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական կոմիտեի համատեղ աշխատանքների շրջանակներում։ Ելնելով մեր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման, սպասարկման և մի շարք այլ կարևոր խնդիրների անհրաժեշտություններից՝ ՊՆ-ն շատ կարևորում է այս համաձայնագրին միանալը, որովհետև դա հնարավորություն է տալու շուկայական գներով սպասարկման և վերանորոգման ծառայություններ ձեռք բերել», -այսօր ԱԺ-ում Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրված […]

«Մեղավորները» Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյանն են

Երևի թե բոլորն են նկատել, որ այս տարի տուրիստների քանակը Հայաստանում շատ-շատ էր: Կարծում եմ, որ տուրիստական նման հոսքի հիմնական <<մեղավորները>> երեք անհատներ էին՝ Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյան: Կարծում եմ, որ հայերի միմյանց աջակցությունը (Հռոմի պապն, իհարկե հայ չէ, բայց նրա այցի կազմակերպիչները գիտակցում էին, թե ինչ դրական հետևանքներ կարող է թողնել […]

Նախագաhին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:  Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել […]

Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը: Հարկ է նշել, որ ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման […]

«Սասնա ծռեր» 14-ի գործով դատը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկայացրեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի դիմումը առ այն, որ ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի՝ մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին:  Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: Նշենք, որ գործը […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 09.00-ից մինչև  սեպտեմբերի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի` Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, […]

Այն, ինչով դուք եք զբաղվում

Սեպտեմբերի 2-ին, ի ցույց հայքի, ԵԼՔ դաշինքը միասնության խորագրով քեֆ արեց: Իրար հասցեին քաղցր խոսքեր ձոնվեցին, պաչ-պռոշտ, կենացներ… Ընդհանուր առմամբ այդ պերֆոմանսը կոնցեպտուալ առումով ՀՀԿ-ԲՀԿ ֆորմատի հավաքից չէր տարբերվի, եթե նույն պահին Բելգիայի անկյուններից մեկում չքննարկեին Լուսավոր Հայաստանի՝ ALDE ալյանսին միանալու սեպարատ հայտը: Մինչդեռ, կենաց ասողներն իրենց թշնամիների (որոնք նաև իրենց երբեմնի հարազատ համահեղափոխականներն էին) […]

Հարուցվել է քրեական գործ՝ դպրոցահասակ տարիքի երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: 2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված