05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոն) նշելու է սեպտեմբերի 17-ին. ավանդույթներ և նորույթներ. տոնական ուտեստների առանձնահատկությունները:

Քրդստանն Իսրայելի լծակն է ընդդեմ արաբների ու Իրանի

Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին: «Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում: Իսրայելի այս դիրքորոշումն ունի մի քանի ռազմավարական թիրախ։ Առաջինը` իսրայելական քաղաքականության նպատակը տարածաշրջանում արաբական պետությունների կազմաքանդումն է, […]

Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց  «Ելք» խմբակության պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: […]

Կրակոցներ Երևանում. կա զոհ և վիրավորներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնին ժյուրին

«Ուղերձ առ մարդը» (Послание к человеку)  վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի  ամենամյա  միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը: Փառատոնն անց է կացվում 1989 թ-ից Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: […]

Գումար ընտրությունների համար

Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար գումար տրամադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաֆուստային ֆոնդից: Կհատկացվի 350.053,1 հազար դրամ:

Պրոբլեմատիկ է, բայց ավելի լավ է հիմա, քան երկրաշարժից հետո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը: «Ըստ էության, սա բավական լուրջ փաթեթ է՝ ռազմավարության առումով և հիմք է հանդիսանալու, որպեսզի մենք ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով արդեն որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլե անեն: Սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս […]

Ճկուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ […]

Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է փոթորկից հետո /տեսանյութ/

«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», – հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված