05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Թուրք իրավապաշտպանին բանտում արգելել են կարդալ հայկական «Ակոս» թերթը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին: Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն): Թուրքիայում […]

Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017 թվականի  հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր: Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու­թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական […]

«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». Թոնի Մորոյան

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին: Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով  նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին: Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին […]

«Սասնա ծռեր»-ի նիստը կկայանա երկու շաբաթից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը հետաձգվեց : Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ բացակա պաշտպանները ևս պետք է օգտվեն  միջնորդություններ ներկայացնելու կարգից: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, քանի որ հաջորդ հինգշաբթի ոչ աշխատանքային օր է` սեպտեմբերի 21-ը: Հիշեցնենք, […]

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ: «Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ, Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ, Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ […]

Մի քիչ համբերեք. Պյոտր Սվիտալսկին՝ հայերին

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը գաղտնի է, քանի որ դա աշխատանքային ընթացակարգ է: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Այս տեքստերը մնում են գաղտնի, մինչև նրանք չեն ստորագրվում, ինչո՞ւ պետք է այդպես լինի, կան բազմաթիվ պատճառներ: Հիմնական պատճառն այն է, որ համաձայնագիրը, քանի դեռ ստարգրված չէ, նախագիծ է և […]

Տնտեսվեց 8 ժամ եւ վայրկյանում 3 լիտր ջրաքանակ

Սևանի Ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում վթարվել էր Լճաշենի խորքային հորերի ջուրը դեպի «Սևան» Օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող, ինչպես նաև հարակից համայնքներին կենարար հեղուկ մատակարարող 500մմ տրամագծով ջրատարը։ Դրա հետևանքով դադարեցվել էր Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ համայնքների, «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը։ Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, անբարենպաստ եղանակային պայմաններն ու սպասվող աշխատանքի մեծ ծավալը, ընկերությունը ստիպված էր նշված բնակավայրերում […]

Ի՞նչ վիճակում է քրեական հեղինակություն` Ալավերդու Վահագնը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են: Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ այսօր Երեւանի […]

«Գողական ռազբորկա» և վենդետա. նոր մանրամասներ կենտրոնի կրակոցներից

Henaran.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է, ով 39 տարեկան է: «Ալավերդիում վենդետաները ավարտ չունեն: Վահագնը միշտ էլ նշանառության տակ էր ու դրա համար էլ բրոնապատված համերով էր շրջում, բայց արի ու տես որ հնարավոր է խոցել»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ալավերդու բնակիչներից Ա.Վ-ն, ով հասկանալի պատճառներով չուզեց ներկայանալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված