05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գորիսում ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսի համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելը: Ընտրությունները կազմակերպելու նպատակով կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի ավելի քան 20 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 2,2 մլն դրամ: Հիշեցնենք, որ վերջերս նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: 

Տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլացիան երկու տոկոսից ավելի է

Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում: «Վարկերը տրամադրվում են մինչև ութ տոկոս տոկոսադրույքով և մինչև երեք միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: […]

Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ, Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներովդժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացիգործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ: Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելիցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիսհամաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլորմանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս: Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանությանզարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հարգանքով՝ փաստաբան Արա Զոհրաբյան  

Ուշադրություն. երթեւեկության կազմակերպման փորձնական փոփոխություն

Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:  Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող […]

Մեր Եկեղեցին ազգային արժեք է

Մեր Եկեղեցին ազգային արժեք է ու այն քննադատելուց առաջ հիշեք, որ երկրագնդի ազգերի 95% ը կերազեր ունենալ մի կառույց, որն ավանդույթներ է փոխանցել 1700 տարի անընդմեջ։ Նման կառույց չունի ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը։ Իհարկե, եթե խոսում ենք բարեփոխումներից, ապա որպես անհատ, կարծում եմ, որ լավ կլիներ, եթե հոգևոր դասը որոշ հարցերում փոխեր […]

«Դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…»

Ասում են՝ նամուսը շանը տվեցին, չկերավ… Ինչքան վստահ, անձեռնմխելի, ամենակարող պետք է զգաս և թքած ունենաս ամեն ինչի վրա, որ հիմա էլ նորակառույց Հյուսիսային պողոտայի շենքերը սկսես ձևախեղել, ձևափոխել, «օրինական» ապօրինի շինարարություն կատարել: Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով և նույնիսկ […]

ԱՄՆ պետդեպը Հայաստանը ճանաչել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր:  Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է […]

Մեզ մեռած օրենքներ պետք չեն. ԱԺ-ն քննարկում է աուդիտի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն: Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից պատգամավորները ցանկանում էին տեղեկանալ,որքանով է արդյունավետ պարտադիր աուդիտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված