10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական մարգինալներ են, հանցագործներ. քաղաքագետը՝ «Ելքի» առաջարկից (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությանը. այս մասին Միհրանյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են: Այսօր բոլորը մրցակցում են շուկաների համար, Հայաստանի համար դա մեծ հնարավորություն է: Հրաժարվել այդ շուկայից, այդ հնարավորությունից, որը ստեղծվում է, միայն հանցագործ մարդիկ կարող էին նման բան ասել»,-նշեց նա: […]

Պատանի երկրապահները «ցնցել» են ներկաներին/տեսանյութ/

ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի սաները ցուցադրական ծրագրով հանդես եկան «Հայրենիք-Սփյուռք» խորհրդաժողովի շրջանակներում: Խորհրդաժողովի պատվիրակները հիացմունք եւ հպարտություն արտահայտեցին կառույցի սաների ունակությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանձին պատանի երկրապահի, վաղվա հզոր Հայաստանն ու պաշտպանված Արցախը երաշխավորված են: Մանրամասները՝ տեսանյութում:

10 տարեկան աղջիկը ընդունվել է ինստիտուտ

Չինական Շանցյու քաղաքի 10-ամյա բնակչուհին ընդունվել է Տեխնոլոգիական ինստիտուտ։ Բացառիկ խելացի փոքրիկը ընդունելության քննություններին 353 միավոր է հավաքել։ Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ երեխան դպրոց երբեք չի հաճախել, նրա կրթությամբ զբաղվում են ծնողները՝ տանը։     

Մեկնարկել են խաղողի մթերումները

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը:  Մասնավորապես՝  ՀՀ Արարատի մարզում մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Մրգավանի մթերման կետում, «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ն՝ «Մրգանուշի գինու կոնյակի գործարան» և «Տավինկո» ՍՊԸ-ների մթերման կետերում, «Արարատի […]

Բոլորս միասին մեր մեծ տանն ենք՝ Երևանում.Տարոն Մարգարյան

 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 18-ին մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերծված կլոր սեղան-քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել են Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագիրը: Ներկաներին ուղղված իր ելույթում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես […]

Ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյան

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում,թե ինչու է   նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը խառնաշփոթ առաջացրել: «Նախարարը ներկայացրել է այն, ինչ-որ բազմիցս հրապարակվել է, այսինքն, երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Նախարարը ներկայացրել է երկու բան. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց […]

Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն և Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված