Գողացել են. Ժողովուրդ
Օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ պաշապանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գետրգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում զտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին։ Ն. Շահնազարյանը 2016թ. քննությամբ չպարզված օրը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում Էդգար Չատյանին 12000 դրամով վաճառել է վերհիշյալ զորամասի հաշվեկշռում զտնվող ավտոմեքենաների բաքերից հափշտակված 40 լիտր բենզինը։
Ն. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 216 հոդվածի 1 -ին մասով 38-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1 -ին կետով Է. Չատյանին՝ 216 հոդվածի 1-ին մասով։ Երկուսի նկատմամբ Էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրզործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։ Նույն դատարանում ընթացքի մեջ Է նաեւ ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանի եւ Գետրգ Արշակյանի դատավարությունը։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: