28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Խաբկանք է, ծուղակ Հայաստանի և Արցախի համար

«ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն այդ հայտարարությունն արեց առաջին անգամ որպես բարձրաստիճան պաշտոնյա սփյուռքի հետ հանդիպման ժամանակ, այսինքն՝ սրանով նա տեղեկացրեց սփյուռքահայությանը, որ այդպիսի ծրագիր կա»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Նալբանդյանի՝ հողերի հանձնման վերաբերյալ հայտարարությունից, որ արվել է երեկ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին: Քաղաքագետը չի գտնում, որ այս հայտարարությունն ուղղված է ադրբեջանական կողմին, քանի […]

ԱՄՆ կոնգրեսականները հյուրընկալվել են խորհրդարանում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն: Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցային ծրագրերի իրականացումը: […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կազմել է 478.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 645.77 դրամ (նվազել է 4.12 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 573.43 դրամ (աճել է 2.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.23 դրամ (նվազել է […]

ԱՄՆ-ը չեղարկել է էրդողանի թիկնազորի համար նախատեսված զենքի վաճառքի թույլտվությունը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախագիծը հետ կանչելու որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին: Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան «Sig Sauer» զենք արտադրող ընկերությունը դիմել էր ԱՄՆ իշխանություններին թուրքական կողմին 1.2 մլն դոլարի զենք վաճառելու […]

Պետք է պարտադրել Ադրբեջանին.Արմեն Աշոտյան

Այսօր թիվ մեկ խնդիրը պարտադրել Ադրբեջանին կատարել համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունները, միայն դրանից հետո է կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Արդի արտաքին մարտահրավերները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, […]

Նժդեհն ասել է՝ ցեղակրոնի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է. ՀՀԿ-ի արձագանքը

«Նժդեհը ռուսական կրթություն է ունեցել, սա ուզում եմ ֆիքսել, որ չասեն՝ ով ռուսական կրթություն ունի, ուրեմն հայրենասեր չի։ Կոմանդոսն էլ է ռուսական կրթություն ստացել»,-Henaran.am-ի դիտարկմանը, թե շատերի կողմից պարբերաբար նշվում է, որ եթե Նժդեհը տեսներ, թե ինչ են անում իրեն գաղափարակից համարող հանրապետականները, շուռ կգար գերեզմանում, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ […]

Կարո Փայլանի երազանքը

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը ուժեղ տեսա: Թուրքիայի պայմանները հիմա վատ են և գնալով վատանում են : Հայերը նույնպես պետք է Թուրքիայի ժողովրդավարության համար ջանք թափեն»,-այսօր՝ սեպտեմբերի՝ 19-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Փայլանը նկատեց, որ Պոլսում 60 հազար հայ է ապրում և այդ հայերը նույնպես […]

Պաշտոնատար անձինք մեղադրվե՞լ են հանցագործության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք […]

«Հայաստանն ունի անհրաժեշտություն, որ ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թեև լիովին ծանոթ չէ ռուսերենի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, բայց որքանով տեղյակ է մամուլից ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գնահատականներից, ասում է, որ այն, ինչ կա, իրեն բավարարում է: «Կարծում եմ՝ նախ մենք պետք է փաստենք, որ Հայաստանում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված