29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանի գրասենյակից հայտնում են

Արդվիի ոսկու հանքի շահագործման հետազոտությունների հետ կապված` 1in.am կայքը, այսօր, հրապարակել էր մի հարցազրույց, որը վարել էր «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներից մեկի հետ: Այդ նույն հոդվածում կայքի խմբագրության կողմից կրկին շահարկվել էր «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը, կրկին, որպես իսկություն, նշվել էին անուններ և դեպքեր, որոնք պատգամավորի և իրականության հետ ընդհանրապես կապ չունեն, և դա այն դեպքում, երբ պարոն Բաղդասարյանը բազմիցս հրապարակավ հերքել է այդ ստահոդ տեղեկությունները: Վահրամ Բաղդասարյանի տեսակետը անփոփոխ է. ողջունելի են ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր տեսակի ներդրումները, նաև` հանքարդյունաբերությունը: Սակայն, նման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ են տարիներ և միլիոնավոր դոլարներ:

Տեղին չենք համարում ևս մեկ անգամ հերքել ճշմարտազուրկ տեղեկությունները, պարզապես կոչ ենք անում Վահրամ Բաղդասարյանի անունը արատավորել փորձող բոլոր շահագրգիռ անձանց խոսել ապացույցներով, ներկայացնել փաստեր և ոչ թե ծիծաղաշարժ եզրակացություններ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ