10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:  Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։ Պատվիրակության կազմում […]

Եթե Քոչարյանը կարողանար (տեսանյութ)

«Երեկ առաջին անգամ դրվեց այդ հարցը նախագահի, կաթողիկոսի, Արամ Ա-ի ելույթներում, որ պետք է ներգաղթ ապահովել  որովհետև սպառնալից է դառնում արտագաղթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Վերջինս խոսելով ռուսական լեզվի և Հայաստանում ռուսական արժեքներն այստեղ տարածել փորձողների մասին՝ ասաց, որ արհեստական հարց է՝ հայերը կխոսեն ռուսերեն, թե ոչ: «Լուն դարձնում են […]

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկվել ՀԽ աջակիցներ

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկել Հիմնադիր խորհրդարանի աջակիցներին։ Նրանք հիմա Կենտրոնի ոստիկանությունում են։ Հիշեցնենք, որ այս պահին Համալիրում  ընթանում է «Հայաստան- Սփյուռք» համաժողովը։ Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, […]

Սիրիայի բանակն անցել է Եփրատը և սկսել Դեր Զորի հյուսիս-արևելքի ազատագրումը

Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը: Այս մասին հայտնում է Ռազմինֆո-ն՝ հղում կատարելով ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Դեր Զորում իրենց թղթակցից ստացած տեղեկությունը: Ռուսաստանյան «ՖԱՆ» գործակալության տվյալներով՝ գործողությունն իրականացրել է Սիրիայի […]

Անհրաժեշտ է միավորվել.վարչապետ

«Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն, նրանք պետք է հաղթահարեն դժվարությունները»,-այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք միմյանցից նեղանալու իրավունք չունենք: Պետք չէ վատից կառչել: Եթե նույնիսկ ամեն մեկը չունի մեղքի բաժին, ապա մեզանից ամեն մեկը կարող է մի փոքր ավելին անել: Մեզ առաջադեմ եւ զարգացած երկիր […]

Ինչպես է Գարո Փայլանը քոչարի պարում /տեսանյութ/

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից հետո մասնակիցները խնջույքի են մասնակցել, որի ժամանակ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը քոչարի է պարել հայուհիների հետ: Քոչարու տեսանյութը Ֆեյբուքի իր էջում հրապարակել է օգտատեր Հայկ Մանուկյանը։

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու. Ա. Միհրանյան (տեսանյութ)

 Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին ևս հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ այս հարցով դիմել է իր համակուրսեցուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Զենքի շուկան մեծ շուկա է, և կան շատ մասնակիցներ, և եթե դուք դրամ ունեք, կարող եք այն ամեն տեղից առնել: Հարցը […]

Հանրապետության հրապարակում ռումբեր կա՞ն. Ահազանգ

Անհայտ անձն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ահազանգել է ԱԻՆ փրկարար ծառայություն եւ հայտնել, որ Հանրապետության հրապարակում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ մամուլի ծառայությունից  հայտնում են , որ ահազանգը ստացվել է առավոտյան 07:30-ին: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, կատարվում են որոնողական աշխատանքներ՝ պարզելու ահազանգը իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Կուլտուրան ցածր է /տեսանյութ/

«Առողջ հասարակության համար ընդդիմությունը անհրաժեշտ երևույթ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանը նկատում է, որ ցավոք Հայաստանում հաճախ ընդդիմությունը ուղղակի ընդդիմություն լինելու համար է ու ոչ թե գործի: «Ընդդիմություն լինելու կուլտուրան ցածր է»,-ընդգծում է Ռուբեն Աղուզումցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված