29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանն արձագանքել է իր թիկնազորին զենք չվաճառելու մասին ԱՄՆ-ի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիային 1.2 մլն դոլարի զենքի վաճառքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանը:   

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, նկատի ունենալով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG-ԺՊՈւ) ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունը, ասել է.

«Մենք նույնիկս փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք դուք անվճար զենք տրամադրում այդ ահաբեկչական կազմակերպություններին: Որպես ռազմավարական դաշնակից՝ մենք շատ մտահոգված ենք, քանի որ չենք կարողանում այս հարցի պատասխանը գտնել»:

Նշենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով կոնգրեսին:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ