01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է եղել ու մնում է. Վլադիմիր Գասպարյան /տեսանյութ/

<Կան և ձեռքբերումներ, և բացթողումներ, բայց առաջիկայի հետ կապված ամենակարևորը խաղաղությունն է>,-այսօր եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ իր տեղը պատրաստ է զիջել երիտասարդներին, երբ հարց եղավ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին:

Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք. Ջերմուկի Համո

«Անկախության տոնը հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է: Այս անկախությանը հասնելու համար մենք շատ զոհեր տվեցինք: Մեր անկախությունը կայացավ մեր հզորության, մեր արյան, մեր հաղթանակի հիմքերի վրա: Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առիթով,  ասաց  լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ […]

Նախագահը բարձրաստիճան այլ այրերի հետ Եռաբլուրում էր (ֆոտո)

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Լեյլա Ալիեւան տարօրինակ սելֆիներ էր անում հոր ելույթի ժամանակ /ֆոտո, տեսանյութ/

Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ է հայտնվել, որոնցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստր Լեյլան տարօրինակ սելֆիներ է անում, մինչ հայրը ելույթ է ունենում ՄԱԿ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին։ Լեյլայի լուսանկարները ծաղրանք են առաջացրել համացանցում։

Տխուր է. Ժողովուրդ

Մինչ կառավարությունը փորձում է պարծենալ իր ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր: Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, […]

Կառավարությունը նոր շոկ է պատրաստում դպրոցների համար. Ժամանակ

Թերթի ՝ կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։  Մասնավորապես, վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն։ Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են […]

Վարչապետը մատ ցույց տվեց. Հայկական Ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին նախօրեին հարց ուղղեց.  «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա», որին Կարեն Կարապետյանը պատասխանեց մեկ բառով՝ «այո՛»: Մինչ այդ Համբիկ Մարտիրոսյանը նշում էր, թե Կարապետյանն իսկապես հեղափոխական գործիչ է, եւ […]

Դոն Պիպոն՝ կաթողիկոսից հետո. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի սկզբում հայտարարվեց, որ դահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյանն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետ […]

Կարեն Կարապետյանը պատերազմ է հայտարարում. Ժամանակ

Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, եւ ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված