01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Թաղային սին և հանցավոր արժեքներով Ձեր երեխաներին մի՛ դաստիարակեք»

«5000 դրամով Ձեր արժանապատվությունը, կներեք՝ Ձեր ձայնը մի՛ վաճառեք, կաշառք մի՛ տվեք, կաշառակերի հետ ապօրինի գործարքի մեջ մի՛ մտեք, անարդարության հետ մի՛ հաշտվեք, հանցագործից հերոս մի՛ սարքեք և նրանից ողորմությո՛ւն ու աջակցություն մի՛ խնդրեք, թաղային սին և հանցավոր արժեքներով Ձեր երեխաներին մի՛ դաստիարակեք, ինքներդ սկզբունքային եղեք և Ձեր իրավունքների համար մինչև վերջ պայքարեք, օրինապա՛շտ եղեք, […]

«Տղաներից անձնական վրեժ են լուծում». «Սասնա ծռեր»-ից` Վարուժանի մայր /տեսանյութ/

«Նպատակը տղաներին տանջելն է: Այս շոգին էտ փակ մեքենաներով տանում ու բերում են ու ոչ մի անգամ դատ չի լինում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի մայրը`Ռոզա Ավետիսյանը: Նշենք, որ արդեն երեք ամիս է մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով դատաքննությունը, որը սակայն շարունակ հետաձգվում է և այս ամիսների ընթացքում դատավարական որևէ կոնկրետ գործողություն չի […]

Ինչ անել՝ սուր շնչառական վարակներից խուսափելու համար

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։ Այսօր հանրապետությունում  սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ […]

«Երեխաներիս միշտ բերել եմ անձնական օրինակս…»

«Դպրոցում բավականին լավ եմ սովորել: Միակ առարկան, որ լավ չեմ սովորել՝ անգլերեն լեզուն էր: Բայց դա ավելի շուտ ոչ թե իմ(ես այն ժամանակ երեխա էի և շատ բան չէի հասկանում), այլ ժամանակաշրջանի պրոբլեմն էր: Հետո ամբողջ կյանքում խեղճացել եմ հենց անգլերեն չիմանալու (կամ շատ վատ իմանալու) պատճառով և երեխաներիս միշտ բերել եմ անձնական օրինակս, որպեսզի […]

Մեղադրել հայերին Խոջալուի դեպքերի ﬔջ, նույնն է, ինչ Հիտլերը ﬔղադրեր ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին Հոլոքոստի համար. Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ- ի Գլխավոր Ասամբլեայում հերթական անգամ ի ցույց դրեց այն զավեշտալի իրավիճակը, որٳմ հայտնվել է այդ գործիչը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում, ﬔկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի նախագահի ունեցած ելույթը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ելույթում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ալիևի արած հայտարարություններին՝ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ եթե Ալիև կրտսերը […]

Մենք չգիտենք, թե ինչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ. Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանձյանը համաձայն չէ, որ այս Կառավարությունը Կարեն Կարապետյանի կառավարությունն է: «Կարեն Կարապետյանն ուղղակի դերակատար է այդտեղ, մենք չգիտենք, թե իր հետ ինչ է լինելու: Սա ավտորիտար, բռնատիրական կառավարություն է, սա հայ ազգի համար անարդյունավետ կառավարություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գորիսում դպրոցականները թունավորվել են դպրոցի սնունդից

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան […]

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված  ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված