05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տխուր է. Ժողովուրդ

Մինչ կառավարությունը փորձում է պարծենալ իր ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր:

Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով:

Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 եւ 8 տոկոսով: Կարճ ասած, սկսվել է հետընթացը:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ