27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն անգամ հանդիպելուց դուք մեզանից փող եք ուզում. վարչապետը`քաղաքացուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս Եռաբլուրում էր: Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել` փորձելով սահմանափակվել շնորհավորանքներով: Ամեն դեպքում հարցին, թե ինչու է որոշվել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակվել, որը մեծ դժգոհությունների առիթ է դարձել և չի պատրաստվում վերանայել իր այդ որոշումը, Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե նման հանձնարարական չի եղել: Իսկ թե Կրթության նախարարի որոշումն ինչո՞վ է պայմանավորված, պատասխանեց. «Նախ նման հանձնարարական չի եղել և երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել, ասացինք` հաշվետվություն կտանք, հարցերին կպատասախանենք, շնորհավոր ձեր տոնը»,-ասաց նա:

Ապա նա լսեց իրեն մոտեցած քաղաղաքացիներին, ովքեր տարբեր հարցեր էին դիմում:

Մի կին նրանից գումար խնդրեց իր հաշմանդամ տղայի համար սայլակ գնելու համար: «Սայլակի գումար եմ ուզում՝ 46 000 դրամ»,-ասաց նա: Վարչապետը դժգոհեց. «Ամեն անգամ հանդիպելուց դուք մեզանից փող եք ուզում, ամեն անգամ»: «Գիտեմ, բա ինչ անեմ, քուչեն մնացած մարդ եմ»,-պատասխանեց կինը: Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Շատ լավ» և հեռացավ: Կինը պահանջում էր որ գումարը հենց հիմա տա, բայց արդեն վարչապետին այլ անձինք էին անձնական խնդրանքներով շրջապատել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ