01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին մասնակցեց Հավաքական անտվանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Արտգործնախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվեցին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։

Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ ընդունեցին «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի և երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։

Նախարարները քննարկեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը և ժամանակացույցը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ