02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում Մաքսային, Հարկային ծառայությունները և ՊԵԿ-ը մաքուր են աշխատում․ ռուսաստանաբնակ գործարար

«Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց՝ իրեց ընկերությունում միջին աշատավարջը կազմում է մոտ 150 հազար դրամ։ 
Ռուսաստանաբնակ գործարարը շեշտեց՝ ուզում է առանձնակի շնորհակալություն հայտնել հարկային ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։

«Նրանք աշխարում եմ ազնիվ ու արդար։ Մաքուր են են աշխատում նաև Մաքսային ծառայությունը, ՊԵԿ-ը։ Այսքան ժամանակ որևէ թերացում չենք նկատել։ Այդ ծառայությունները  Հայաստանում  մի գլուխ ավելի բարձր են Ռուսաստանի նույն այդ գերատեսչություններից», – նշեց բանախոսը։

Բանախոսը նշեց՝ այնուամենայնիվ, Հայաստանում կան գերատեսչություններ, որոնք բոլորովին լավ չեն աշխատում։ Լրագրողների հարցին՝ որո՞նք են այդ գերատեսչությունները, ռուսաստանաբնակ գործարարը պատասխանեց․ «Իսկ դուք այս երկրում չե՞ք ապրում, չգիտե՞ք։ Չեմ ուզում փակագծերը բացել։ Ինչ որ ասացի, հերիք է։ Միայն կասեմ, որ բիզնեսը չպիտի կապ ունենա ինչ-որ ուժային ծառայության հետ։ Ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Քրեական գործերով զբաղբող քննիչն ինչո՞ւ պետք է մտնի ինչ-որ գործարան․ դա նրա գործը չէ։ Հայաստանյան քաղաքացիական կառույցներից գոհ ենք։ Իսկ եթե  գործարանը հսկում են, թող նորմալ հսկեն․ մենք աշխատում ենք թափանցիկ, ինչ-որ խնդիր չունենք», – նշեց բանախոսը։

Լրագրողների հարցին՝ խնդիրը ոստիկանության հե՞տ է կապված, Սուրեն Երիցյանը խուսափեց պատասխանից, ապա ավելացրեց՝ նորմալ չէ, որ հանցագործների հետ աշխատող ուժային կառույցի աշխատակիցը աշխատի նաև գործարարի հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ