Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր […]