27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայթունավտանգ իրավիճակ ԵՊՀ-ում

ԵՊՀ  ուսանողները այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում   ընդդեմ տարկետման վերացման: Նրանք պահանջում են, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպի ու լսի ուսանողներին: Ուսանողները նշում են, որ տարկետման իրավունք չունենալով ուսանողին զրկում են նորմալ առաջընթացի իրավուընքից ու արդյունքում կտուժի գիտությունը: Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր ուսանողներ նրանք պարբերաբար բացականչում են. «Դասախոս միացիր»: […]

ԱԳ նախարարը հանդիպել է Կնեսեթի փոխնախագահի հետ

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների […]

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այսօր` ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները։ Բախման հետևանքով վերջինս […]

Մոսկվան նյարդայնանում է

«Ռուսաստանի ճնշումները եղել են, կան ու կլինեն, նույնիսկ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից ու ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանն իր ճնշումը միշտ էլ կօգտագործի, որ շատ կետեր չզարգանան, իրականություն չդառնան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով մտահոգություններից, որ Ռուսաստանը հնարավոր է թույլ չտա ստորագրել նոյեմբերին նախատեսվող համաձայնագիրը Եվրամիության հետ:  Իգիթյանը հիշեցրեց, որ հայտարարություններ են եղել […]

«Թուրքը խփեց ռուսի փափուկ տեղերին»

Պաշտոնական Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի   զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում։ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո․ այս մասին  «ՌԻԱ Նովոստի»-ի  հետ զրույցում  օրերս նշել էր նախագահ Սարգսյանը։ Այս հայտարարությունից հետո որոշ գործիչներ պնդեցին՝ ՌԴ-ից չարժե զենք գնել․ դա մի երկիր է, որը թեևՀՀ -ի ռազմավարական […]

Հ1-ի տնօրինությունը կփոխվի. Իրատես

Վերջին օրերին մամուլը և սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով։ Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում։ Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, և որոշում է կայացվել «Հ1 »–ում շուտափույթ փոփոխություններ իրա­կանացնել։ Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների […]

Չարժե նման նագրուզկի տակ մտնել. Հրապարակ

Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին […]

Որքա՞ն կտա Ծառուկյանն այս անգամ . Ժամանակ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումներին, և դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։ «Եթե ՀՀԿ-ն հասկանա 15 մլրդ ներդրման անհրաժեշտությունը, կարևորությունը, ապա դրանից կօգտվի, այն նույնպես կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմքը։ Ցանկացած ուժ իր ծրագրերն իրագործելու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված