28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Թուրքը խփեց ռուսի փափուկ տեղերին»

Պաշտոնական Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի   զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում։ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո․ այս մասին  «ՌԻԱ Նովոստի»-ի  հետ զրույցում  օրերս նշել էր նախագահ Սարգսյանը։ Այս հայտարարությունից հետո որոշ գործիչներ պնդեցին՝ ՌԴ-ից չարժե զենք գնել․ դա մի երկիր է, որը թեևՀՀ -ի ռազմավարական դաշնակիցն է համարվում, այդուամենայնիվ, զենք է վաճառում նաև Ադրբեջանին ու Թուրքիային։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում  նշել էր՝  չկա որևէ այլ երկիր, որը կարող է ՀՀ-ին նման արտոնյալ պայմաններով նման որակյալ զենք ու ռազմատեխնիկա տրամադրել:  Անդրադառնալով այս թեմային՝  Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ միանշանակ, համաձայն է  ԱԺ փոխխոսնակի պնդմանը։

«ՌԴ-ի հետ դաշինքի մեջ լինելով՝ հարկավոր է զգույշ լինել։ Մենք պետք է աշխատենք աել այնպես, որ իրենցից հնարավորինս ավելի քիչ կախում ունենանք, բայց  այստեղ բազմաթիվ առավելություններ կան, իսկ  դրանցից մեկն այն  է, որ   ռուսական սպառազինությունը շուկայում վաճառվում է  ինչ որ N  գումարով,  այսպես ասած՝ ներքին գների համաձայն՝ այդ N-ը բաժանվում է  մոտ երկու մասի․ ահա այդքան մատչելի են գները մեզ համար։ Կարճ ասած՝ դա մեզ համար օգտավետ է։

Եթե այդպես չլիներ, թուրքերը միայն Իսրայելից զենք կգնեին։ Ի վերջո, այսօր միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-ն   կարևոր  դերակատարում ունի։ Այդ ինչպե՞ս է, որ   թուրքերը  ԱՄՆ-ից   զենք չեն գնում։ Իսկ, օրինակ, Սաուդյան Արաբիան զենք է գնում ԱՄՆ-ից։ Կարծում եք՝ նրանք չգիտե՞ն, որ կարելի է զենք գնել մեկ այլ երկրից՝ ավելի մատչելի․․․ Նրանք հիանալի գիտեն այս մասին, պարզապես գոյություն ունեն դաշնակցային հարաբերություններ, հետևաբար Սաուդյան Արաբիան զենք է գնում հենց ԱՄՆ-ից, բացի այդ՝ նրանց զենքերի  հետ միասին՝  երաշխիքներ են  տրվում։

Իսկ Թուրքիան նախընտրում է զենք գնել ՌԴ-ից, քանի որ ռուսական զենքերը թող որ շատ առաջադեմ չեն, բայց գոնե  աշխատող են ու մատչետի՝ ֆրանսիական, անգլիական, ամերիկական զենքերի համեմատ», –   նշեց Վովա Վարդանովը։

Վերջինս շեշտեց՝ եթե կան երկրներ, որոնք  վաճառում են  որոշակի զինատեսակներ ճիշտ այն գնով, ինչ ՌԴ-ն, կարելի է նաև նրանցից զենք գնել՝ մեկ այլ երկրի հետ էլ լավ հարաբերություններ կառուցելու համար։

«Հայաստանը մեծ մասամբ Ռուսաստանից է զենք գնել։ Միայն պատերազմի ժամանակ  ենք զենքեր գնել Չինաստանից, Բուլարիայից։ Այդ տարիներին՝ մինչև 1992 թվականը, ՌԴ-ն շատ ջերմ հարաբերույթուններ ուներ Թուրքիայի հետ, անգամ մեզ հասանելիք զենքը մեզ չէր տրամադրում, դրա համար մենք փորձում էինք փակել սպառազինության պակասը՝ թեկուզ ավելի թանկ գներով զենք գնելով այլ երկրներից։

Բայց, 1992 թվականի աշխանը, երբ ոչ թե մենք լավը դարձանք ռուսի համար, այլ թուրքը իր շահը սիրելով՝ խփեց ռուսի որոշ փափուկ տեղերին,  ռուսը հասկացավ՝ այս տարածաշրջանում ստիպված է հենվել միայն մեզ վրա։ Ուրիշ  երկիր չկա, որը պատրաստ է ռուսներին հանդուրժել   իր տարածքում։ Դրա համար էլ դեռ 1992 թվականի աշնանից՝  ռուսների վերաբերմունքը փոխվեց Հայաստանի նկատմամբ, իսկ 2013 թվականից աշխուժացան որոշակի պրոյեկտներ՝ համատեղ ստորաբաժանումների  ստեղծման փաստը ներառյալ», – եզրափակեց Վովա Վարդանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ