28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չարժե նման նագրուզկի տակ մտնել. Հրապարակ

Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիեւի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»:

Դա է նաեւ պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝  էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ