Ամեն մեկին չի կարելի եթեր, բեմ, հարթակ տրամադրել․ Գագիկ Սարգսյան

Մի առիթով հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը, խոսելով հայ երգի մասին, ասել է․«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ […]