31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վրաերթի ենթարկված կինը մահացավ

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա

Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները: Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ: Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ […]

Գառնիկը մահացել է զինհոսպիտալի ճանապարհին. մանրամասներ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի […]

Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար, գրում է Tert.am-ը։ Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից […]

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել»

1Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, շատ կարեւոր է եւ համապատասխանում է իրականությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մինասյանի  խոսքով`Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը թունավորել են գաղափարներով, թե իրենք Ղարաբաղի հարցում պատրաստ են համաձայնել միայն այն […]

«Ընտանիքներ կան, որտեղ 180 կգ-անոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն…»

«Հայաստանում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նկատել է, որ  հայ իրականության մեջ հարս եւ սկեսուր հարաբերությունները լարված են եւ դրանից էլ սկսվում է կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը. Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, սակայն, կանայք հաճախ են լռում եւ չեն բարձրաձայնում: «Եթե կինը մի անգամ […]

Էդվարդը բերման ենթարկվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 19.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Էդվարդ Ա.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)1-ին մասի մեղադրանքով:

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ /տեսանյութ/

Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։ Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված