Վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին․ արտգործնախարար
Նոյեմբերի 25-ին Փարիզում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նարխարարների 34-րդ համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ֆրանոկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին ներկա են կազմակերպության անդամ, ասոցացված անդամ և դիտորդ 84 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ՖՄԿ գործընկեր կառույցների ղեկավարներ։ Նախորդ նախարարական համաժողովից հետո ընկած ժամանակահտավածում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես եկան […]





































