28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

« Շորիկից հրաժարվելը շատ ավելի հեշտ է, քան բենզինից, շաքարից, ալյուրից, ձեթից և այլ պարենային ապրանքներից…»

«Քանի որ արհեստական մենաշնորհների հարցը հասկանալի պատճառներով առիթ դարձավ, որպեսզի մերձկառավարական ֆեյքերը առաջին անգամ փորձեն ինստիտուցիոնալ հակահարված հասցնեն նվաստիս, ես էլ նրանց կպատվեմ՝ այդ թեմային ևս մեկ անգամ անդրադառնալով:

Ուրեմն, երբ որ Չինաստանը ասեց, որ բենզինի վաճառքը պետական մենաշնորհ պիտի լինի, այն իրականում ասում էր հետևյալը՝ պետությունն ուզում է, որ քաղաքացիների եկամուտը նվազի, որպեսզի նրանք, ոչ թե մի հատ էլ սիրուն շորիկ առնեն, այլ որպեսզի, խնայված միջոցներով, Չինաստանը 22 ԳԵԳԱվատանոց ՀԷԿ ունենա, որ կարող է միայնակ 22 Հայաստանի պահանջ բավարարի: Շորիկից հրաժարվելը շատ ավելի հեշտ է, քան բենզինից, շաքարից, ալյուրից, ձեթից և այլ պարենային ապրանքներից: Մինչդեռ, երբ մեկ միլիարդ մարդ բենզինին երկու կոպեկ ավել փող ա տալիս դա մի քանի տրիլիոն փող ա անում: Այսինքն մենաշնորհները ֆիսկալ քաղաքականության մաս են կազմում, իսկ պատերազմող երկրներում նաև պարենային և հումքային անվտանգության մաս:

Ձեր շեֆը դա շատ լավ գիտի, նա մենաշնորհներին հարվածում էր, ոչ թե իդիալիստական, այլ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով՝ հերթական անգամ հարվածի տակ դնելով ՀՀ ազգային անվտանգությունը ի շահ սեփական սինդիկատի: Նրան թվում էր, որ Միհրանն ու Սամվելն են Սարգսյանի իշխանության հիմնասյունները, ոչ թե ես:

Ու, ոչ, ազատ շուկան գերագույն բարիք չէ, և Իրանն ու Չինաստանը դրա վառ ապացույցն են: Լիբերալիզմի էդ ժպտերեսիկ թեզը կուրորեն առաջ տանողին մեկ շաբաթում կհանեմ անհայրենիք JHUDAMASON, նենց որ հեռու խաղացեք: Ինչքան տնտեսությունում եք տապոռ, երկու էդքան քաղաքականությունում եք տապոռ, չորս էդքան քարոզչությունում ու քառասուն էդքան էլ մեդիայում:

Եթե համբերություն չունեք հարց ուսումնասիրելու, գոնե մարդա մի անգամ «Մենք ենք մեր սարերը» նայեք»:

Արթուր Դանիելյանի գրառումը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ