18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Սոցիալական վիճակը երեխա ունենալու թվաքանակի վրա մեծ ազդեցություն չունի (տեսանյութ)

Խորհրդարանում վերջերս ընդունված դայակների աշխատավարձերին վերաբերող նախագիծը («Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին) ևս միտված է մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչության Հայաստան ունենալուն, ինչի մասին հայտարարել էր նախագահ Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

 Նախագծով առաջարկվում է, որ անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը:

Ըստ Հովհաննես Սահակյանի՝ սրանով ընտանիքը զգում է պետության աջակցությունն իր թիկունքում: 

Հովհաննես Սահակյանը նաև չհամաձայնեց, որ սոցիալական վիճակը երեխա ունենալու թվաքանակի վրա մեծ ազդեցություն ունի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ