Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն
2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին […]