01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախկին ավագ դատախազին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ.-ին քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու […]

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում» /տեսանյութ/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը վստահ է ՝ թեև ՀՀ-ն ՌԴ-ին կապված է հազար ու մի թելերով, այդուամենայնիվ, մեր երկիրը պիտի ինքնուրույն լինի։ «Մենք չպետք է մեկուսանանք, պիտի վարենք համակողմանի քաղաքականություն․ սա մեր ապրելակերպը պիտի լինի։ Ինչո՞ւ պետք է մեզ նեղ, անցանկալի վիճակի մեջ դնենք։ Ընդունում եմ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, բայց ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերույթունները պիտի պահենք, […]

Ջիգարխանյանի կինը հղի՞ է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ հղի է: Նա հրաժարվել է գնալ հարցաքննության, ասելով, որ վատ է զգում իրեն, քանի որ հղի է, գրում է «Комсомольская правда»-ն։ Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի հաղորդման հիման վրա՝ նրա աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու հարցով։ Դերասանը մեղադրում է […]

Ձմռանը կլինի մինչեւ -30 աստիճան ցուրտ

Ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված, ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ ձմռան ընթացքում կլինեն շրջաններ, երբ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ գտնվելու է համեմատաբար տաք հոսանքների […]

Քարաթափում հանքախորշում․ կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ստացված տեղեկությունը […]

«Ուզում ես խփե՞ս, արի…». Միայնակ Գայլին հեռացրին դահլիճից

«Ես չեմ ուզում լսել այս բարբաջանքը»,-Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ, ընդմիջելով մեղադրող դատախազ Արամ Արամյանի կողմից հնչեցվող Պավլիկ Մանուկյանի մեղադրանքի ընթերցումը, հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ): Դատավոր Մեսրապ Մակյանը նրան կոչ արեց չխանգարել նիստի ընթացքը: «Ես դուրս եմ գալիս, սանկցիա կիրառեք»,-պահանջեց Խանդոյանը: […]

Ձվի դեֆիցիտ չի սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում  հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը: Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական […]

Քանի դեռ ՀՀԿ-ն է իշխանության, ԵՏՄ-ից ՀՀ-ն դուրս չի գա. հարցը չընդունվեց

Ռուսաստանը շատ հստակ արտահայտվեց, որ հարգում է մեր դիրքորոշումը, և Եվրամիությունը հստակ արձանագրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ՀՀ ինքնիշխանության որոշումն է: «Ի՞նչ վախի մասին է խոսքը: Վախը ամեն մի ժողովուրդ մի անգամ է հանդիպում ու անցնում»,-այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Հիշեցնենք, որ նիստին քննարկվում է  Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական […]

ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ջանքերը

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված