09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ավել քանակի ձու վերցնել պետք չէ, թանկացում չկա, իջեցում է լինելու. ովքեր են իզուր աղմուկ անում

«Հայաստանի թռչնաբույծների միություն»   ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝  արտադրված ձվի պահանջը բավարարում է շուկայի պահանջը: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սակայն  մտահոգված ենք դեկտեմբերին նախատոնական առևտրի հետ կապված: Նոյեմբերի վիճակում շատ քիչ լրացնելու կարիք ունենք: Պայմանավորվածություն կա ներկրել ՌԴ-ից: Մենք պլանավորում ենք 2700 արտադրություւն դեկտեմբերի համար, որը օրվա արտադրությունից բարձր է»: […]

Մայրաքաղաքում կտեղադրվեն նոր հուշատախտակներ

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի, պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող […]

Գյումրիի տրանսպորտի բաժնի պետի խանութը կանաչ գոտում․ ստուգումներ կսկսվեն /ֆոտո, տեսանյութ/

Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը խանութ է կառուցում: Բնակիչների պնդմամբ շինարարությունը իրականացվում է տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը, համենայնդեպս, նա է վերահսկում շինարարությունը, նրան հաճախ կարելի է տեսնել տվյալ տարածքում:   Մամուլում հրապարակումներ եղան՝ բարձրաձայնելով  խնդիրը: Շիրակի մարզի դատախազությունը արձագանքեց ու  շինարարության մասին խախտումների, կանաչ գոտում կառուցապատման […]

Դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ ննջասենյակում, հայտնաբերել 1977 թ. ծնված Պ. Բ.-ի դին:

Խանդոյանին հետ կբերեն

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Մեղադրող դատախազը ներկայացրեց Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի մեղադրանքը: Երբ դատախազը սկսեց հրապարակել Արայիկ Խանդոյանի մեղադրանքը՝ վերջինիս շահերի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը միջնորդեց  վերջինիս վերադարձնել դահլիճ: «Էտ մարդը չի ուզում դահլիճում լինել: Դուք […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած  պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

«Վայրի կենդանիներին վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում»

«Պարո՛ն նախարար, դիմե՛ք ամենածայրահեղ միջոցների, առգրավե՛ք բոլորի որսորդական հրացանները»,- այսօր խորհրդարանում բնության հատուկ տարածքների պահպանման վերաբերյալ լսումներին, դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ըստ նրա՝ վայրի բնությունը պահպանելը նախարարության պարտավորությունն է:«Վայրի կենդանիներին բակում, ռեստորանների բակում, վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում եւ իրենց քմահաճույքների համար օգտագործում: […]

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, փաստորեն, արջերի վրա էլ է ազդել

 «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  նկատեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները թե՛ միջազգային, թե՛ տեղական մակարդակում ընկալվում  են որպես մի կեսամիջավայր, որն ապահովվելու է ոչ միայն պահպանության գարծառույթ, այլև ունի հստակ տնտեսական ու սոցիալական դրսևորում: «Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված