09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մինչև 2022-ը դեռ այնքան ջրեր կհոսեն»

«Հայաստանում չկա որևէ մի զեկույց, որը ցույց կտա, թե ինչ լավ բաներ է տվել  ԵԱՏՄ-ն Հայաստանին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ իրենք առաջ էին քաշել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը, լսումներ եղան, իսկ այսօր էլ՝ ավելի վաղ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, որ նախագիծը մտնի լիագումար […]

Երեւանում այսուհետ Հնդկաստանի փողոց կլինի

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ […]

Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմի»-ի երկու անվանակարգերում

Հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպես տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից, Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Նշենք, որ «Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: 

Խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61%-ը

Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: «Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական […]

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հայտարարությունը

ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք: Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

«Չէի հավատում, որ կարող էր նման բան լինել»․ հաշմանդամություն ունեցող քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը

Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։ «Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ խնդիրը լուծվել է ու կարող եմ գնալ վարորդական վկայական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված