09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: […]

Արտակարգ դեպք. հայտնի պաշտոնյայի ազգականուհուն հյուրանոցի պատուհանից ցա՞ծ են նետել. Ժողովուրդ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Խուճապ. կարագ են գողանում. Ժողովուրդ

Կարագի թանկացումը այն աստիճան է խուճապահար արել մարդկանց, որ այս օրերին մարդիկ սուպերմարկետներից փորձում են կարագ գողանալ: Օրաթերթի թղթակիցը ականա­տես է եղել, թե ինչպես Է «Ծիրան» սուպերմարկետում տարեց պապիկը կարագ դրել գրպանը եւ մոտեցել դրամարկղին, սակայն անվտանգության աշխատակից­ները կագնեցրել են պապիկին եւ բա­րեխղճորեն խնդրել այլեւս նման քայլի չգնալ: Ամենայն հավանականությամբ, սուպերմարկետի տնօրինությունը նման մեղմ վերաբերմունք […]

Շինծո՞ւ էր. պատգամավորները՝ Սամվել Բաբայանի դատավճռից

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան […]

Միհրան Պողոսյանի նոր նվաճումը. Հայկական Ժամանակ

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը: Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել եւ […]

Զուգարանային ճգնաժամ է. Հայկական Ժամանակ

Հայաստանում այնքան շատ պրոբլեմ ու ճգնաժամ կա, որ սովորաբար եւ հասկանալիորեն նկատվում են ամենակենսականները: Բայց կան ճգնաժամեր, որոնք բնույթով թեև կենսական չեն, բայց իրապես կարեւոր են, եթե ոչ իրենք իրենցով, առնվազն այն հետեւություններով, որ բխում են դրանցից: Առաջին հայացքից նույնիսկ կարող է ծիծաղելի թվալ, բայց Հայաստանում հաստատված է զուգարանա­յին ճգնաժամ, որը ոչ միայն չի լուծվում, […]

Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային […]

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ…Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝”Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը”… Դե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված