17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան այսօր՝ նոյեմբերի 30-ին, երեք դատավոր է նշանակել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 եւ ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.

1. Վահե Միսակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Գոռ Շահբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ